Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի` Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարման երկու երեկո` հռչակավոր սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ: Դերերգերում` Մարիո Կավարադոսի, Դավիթ Բաբայանց, Հրանտ Պապյան, Պողոս Բեազբեկյան և այլք: Մասնակցելու են նաև «Հովեր» կամերային և «Սպեղանի» մանկական երգչախմբերը: